«Զելենսկու ժամանակը սպառվել է և նա պետք է պատասխան տա»․ Թբիլիսիի քաղաքապետ
Քաղաքական
Թբիլիսիի քաղաքապետ և Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «ժամանակը սպառվել է և նա ստիպված կլինի պատասխան տալ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում՝ իր անմիջական մասնակցությամբ», հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Կալաձեն այս մասին ասել է, երբ նրան խնդրել են գնահատել ՄԱԿ-ում Վոլոդիմիր Զելենսկու՝ Վրաստանի վերաբերյալ արված հայտարարությունը։
Կախա Կալաձեն կոչ է արել Ուկրաինայի նախագահին. «Հանգիստ թողեք Վրաստանը և վրաց ժողովրդին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)