«99 տոկոս հավանականությամբ միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է»․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Մեր իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը։
Սիմոնյանը ցավակցություն հայտնեց Մերձավանում սպանվածների հարազատներին և բացառեց սպանության քաղաքական պատվեր լինելը:
«Մեր իշխանությանը շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մենք ո՛չ մարդ ենք ծեծում, ո՛չ էլ մարդ ենք սպանում: Բացառում եմ, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ: Շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, հարգանքով ենք մոտեցել համայնքի ղեկավարին՝ որպես անձ, որևէ անախորժություն, քննարկում չի եղել: 99 տոկոս հավանականությամբ միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)