Գլխավոր դատախազը՝ Մերձավանում սպանությունների մասին
Քաղաքական
Իրավապահ համակարգն անում է առավելագույնը, որպեսզի րոպե առաջ հանցագործությունը բացահայտվի․ այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով Մերձավանում տեղի ունեցած սպանությունների մասին։
«Ես հիմա շտապում եմ աշխատանքի»,- լրագրողների հարցերն անպատասխան թողնելով՝ ասել է Վարդապետյանը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել, զոհվել էր 2 մարդ։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուս սպանվածը՝ նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)