Դավադրապաշտություն պետք չի փնտրել, հիշատակի կոնկրետ մենք օր չունենք. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական
Մենք ուզում ենք ընտրել օր, որը նախ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետև գործը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների մասին է։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն, ով Գեղամ Նազարյանի հետ առաջարկել է հունվարի 27-ը նշել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»։
«Կապ կա հունվարի 28-ի հետ նաև այն իմաստով, որ հունվարի 27-ին հիշենք ու հարգանքի տուրք մատուցենք, խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին տոնենք բանակի օրը։ Այսպիսի մի կոնտեքստ էլ կա, հունվարի 28-ը մասամբ վերածվել էր հիշատակի օրվա, այնինչ ինքն առաջին հերթին հիշատակի օր պետք է լինի։ Դավադրապաշտություն պետք չի փնտրել»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)