Պատրաստ ենք քննարկել նոր սահմանները՝ դե ֆակտո պայմաններում. Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նոր սահմանները՝ դե ֆակտո պայմաններում, եթե ձեռք բերվի հրադադար։ Նրա խոսքերը փոխանցում է Axios-ը։
«Եթե վաղը լինի հրադադար և մենք ուժ չենք ունենա վերադարձնելու այդ տարածքները, պատրաստ ենք խոսել այդ մասին։ Պատրաստ ենք դրանք վերադարձնել ապագայում՝ դիվանագիտական ճանապարհով, ոչ թե զենքով», — ասել է Զելենսկին՝ պատասխանելով Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ճանաչելու պատրաստակամության մասին հարցին։
Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Ռուսաստանին միացած տարածաշրջանները նրա անբաժանելի մաս են և այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի դիրքերը մարտի դաշտում միայն վատթարանան, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)