Իրանը ամուր կանգնելու է ՀՀ սահմանների անձեռնմխելիությանն աջակցելու դիրքորոշման վրա. Սոբհանի
Քաղաքական
Սա իմ վերջին մամուլի ասուլիսն է՝ որպես ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, և ես շուտով կմեկնեմ ձեր գեղեցիկ երկրից։ Այս մասին հայտարարեց դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով լրագրողներին համագործակության համար։
Նա ընդգծեց՝ այդ փոխգործակցության շնորհիվ աննախադեպ կերպով վերափոխվել են Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում։
«Երբ անցած տարիներին տարածաշրջանը և հարաբերությունները համակված էին բարձր զգայնությամբ, մեզ հաջողվեց փոխադարձ խորը և ընդհանուր ըմբռնումով բարձրացնել մեր միջև քաղաքական հարաբերությունների և փոխգործակցության մակարդակը։ Երբ երկու երկրները միմյանց կարիքն ունեին, մենք միմյանց աջակցեցինք, և իրական իմաստ հաղորդեցինք բարիդրացիական քաղաքականությանը»,– ասաց դեսպանը։
Նա նշեց, որ Իրանը միշտ իր վճռական աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և բարձրաձայնել է ՀՀ միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ Սոբհանին վստահեցրեց՝ Իրանը շարունակելու է «ամուր կանգնել ու հիմնվել այդ ճիշտ սկզբունքային դիրքորոշման» վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)