Ջոբ Բելինգհեմն ու «Բորուսիայի» գլխավոր մարզիչը տարաձայնություններ ունեն
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ու թիմի նորեկ Ջոբ Բելինգհեմը տարաձայնություններ ունեն: Գերմանական ակումբի գլխավոր մարզիչն անդրադարձել է անգլիացու շուրջ ստեղծված իրավիճակին: Բելինգհեմը մրցաշրջանի մեկնարկում քիչ խաղաժամանակ է ստանում։
«Բոլորն էլ ուզում են միշտ խաղալ: Սակայն ակումբ տեղափոխվելուց հետո դու պետք է մրցակցես՝ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար»,- ասել է Կովաչը:
Հաղորդվում է, որ Բելինգհեմը մեծ ճնշման տակ է, քանի որ ժամանակին Գերմանիայում՝ հենց Դորտմունդի «Բորուսիայում», փայլուն է հանդես եկել նրա ավագ եղբայրը՝ Ջուդ Բելինգհեմը, ով այժմ խաղում է «Ռեալում»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից