ԱՄՆ պետքարտուղարը հորդորել է Եվրոպային դրական գնահատել Թրամփի խոսքերը Ուկրաինայի մասին. The Telegraph
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Եվրոպական միությանը կոչ է արել «դրականորեն» մոտենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի վերաբերյալ։ Այդ մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Ռուբիոն եվրոպացի գործընկերներին վստահեցրել է, որ Թրամփի խոսքերի տոնի փոփոխությունը պետք է ընկալել հնարավորինս դրական։ Նույն աղբյուրները նշում են, որ պետքարտուղարը նաև ընդգծել է՝ Թրամփը «զայրացած է» Ռուսաստանի վրա ուկրաինական հակամարտության պատճառով։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել էր, որ Եվրոպան չի կարող միայնակ պատասխանատվություն կրել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման հարցում օգնություն ցուցաբերելու համար՝ արձագանքելով Թրամփի կոշտ հայտարարություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)