Վաշինգտոնյան փաստաթղթերում կան անհասկանալի պահեր․ ՀՀ–ում Իրանի դեսպան
Քաղաքական
Վաշինգտոնյան փաստաթղթերում կան անհասկանալի պահեր, որոնք դեռ չեն քննարկվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կային անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և շփումների ընթացքում դրանց մի մասը վերացել են»,- ասաց դեսպանը։
Դեսպան Սոբհանիի խոսքով՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններում ճանապարհի օպերատորի կողմից իրականացվող գործողություններն անհասկանալի են իրանական կողմի համար։
«Երբ ասում եմ՝ անհասկանալի պահեր կան, նկատի ունեմ, որ դեռևս մանրամասն ու հստակ չէ։ Խոսքը վերաբերում է համատեղ ընկերությանը, որը ներգրավելու է ներդրումներ, այստեղ դեռ հստակ չէ»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)