Զելենսկու «կոկետության» մեջ նկատել են են ռազմական խորամանկության նշաններ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները, թե պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները և կազմակերպել ընտրություններ, կարող են լինել ռազմական խորամանկ քայլ։ Այդ մասին հայտնել է ռուսաստանյան քաղաքական վերլուծաբան Գեորգի Բովտը, որի խոսքերը փոխանցում է BFM-ը։
Բովտի կարծիքով՝ Զելենսկու խոսքերը կարող են լինել քաղաքական «կոկետություն» կամ «պարզունակ ծրագիր»՝ հրադադար ձեռք բերելու համար․ «Ստանալ հրադադար՝ մշուշոտ խոստման դիմաց, թե կանցկացնի ընտրություններ կամ նույնիսկ կհեռանա պաշտոնից։ Հետագայում դա կարելի է հետ վերցնել՝ հղում անելով նոր հանգամանքների կամ ռուսների խորամանկությանը»։
Միաժամանակ Բովտը նշել է, որ Զելենսկին, թեև խոսում է հրադադարի ցանկության մասին, իրականում խաղաղ առաջարկներ չի ներկայացնում և շարունակում է հնչեցնել սպառնալիքներ՝ նույնիսկ խոսելով հարվածների մասին Կրեմլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)