Զելենսկին մեղադրել է ՆԱՏՕ երկրների առաջնորդներին վախկոտության մեջ
Քաղաքական
ՆԱՏՕ-ն պետք է խոցեր դաշինքի օդային տարածքը խախտող ռուսական կործանիչները, սակայն անդամ երկրների մեծ մասը վախենում է Մոսկվայի արձագանքից։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեղադրելով դաշինքի առաջնորդներին վախկոտության մեջ։ Նրա հարցազրույցի տեսագրությունը հրապարակվել է Axios-ի YouTube-ալիքում։
«Նրանք պետք է խոցեն բոլորին։ Ես գիտեմ մի քանի առաջնորդների, որոնք չեն վախենում, բայց երկրների մեծ մասը վախենում է», — ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ իր գնահատմամբ դաշինքի արձագանքը ռուսական կործանիչների՝ Էստոնիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ եղել է չափազանց թույլ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)