Ուկրաինայի պետական պարտքը ռեկորդային աճ է գրանցում՝ մոտենալով 200 միլիարդ դոլարի
Քաղաքական
Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքը միայն օգոստոսին աճել է 6,6 միլիարդ դոլարով՝ հասնելով ավելի քան 192 միլիարդի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։ Մոտավորապես պարտքի երեք քառորդը կազմում է արտաքին վարկերը, մնացածը՝ ներքին պարտավորությունները։
Փորձագետները նախազգուշացնում են, որ նման տեմպերով Կիևի պարտքը մեկ-երկու ամսվա ընթացքում կարող է հասնել 200 միլիարդ դոլարի, մինչդեռ դեռ կես տարի առաջ այն կազմում էր շուրջ 171 միլիարդ։ Ֆինանսական ճգնաժամի պայմաններում նույնիսկ հարկերի բարձրացումը, ըստ վերլուծաբանների, չի կարող լուծել երկրի կարիքները։
Bloomberg-ի տվյալներով՝ Միջազգային արժութային հիմնադրամը գնահատել է, որ 2026-2027 թվականներին Ուկրաինային անհրաժեշտ միջոցները կարող են 10-20 միլիարդով գերազանցել Կիևի սեփական կանխատեսումը՝ 37,5 միլիարդ դոլար։ Այս թվերը բարձրացվել են սեպտեմբերին սկսված նոր օգնության փաթեթի շուրջ բանակցությունների ժամանակ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից