Սկանդալ․ ընդդիմադիր գործչին հանեցին ընտրություններից Rap Diss-ի պատճառով
Քաղաքական
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին պահին հանել է ընտրություններից ընդդիմադիր «Մոլդովայի Սիրտը» կուսակցությունը, որի առաջնորդը՝ Գագաուզիայի նախկին բաշկան Իրինա Վլախը, հուլիսին աչքի էր ընկել նախագահ Մայա Սանդուի և նրա «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցության դեմ ուղղված Rap Diss-ով։
Ընդդիմադիր «Պատրիոտական բլոկը», որի կազմում է նաև Վլախի կուսակցությունը, հայտարարությունը որակել է որպես «նախադեպը չունեցող հարված ժողովրդավարությանը և քաղաքացիների ազատ ընտրության իրավունքին»՝ ընդգծելով, որ որոշումը կայացվել է քարոզարշավի վերջին օրը՝ զրկելով հարյուր հազարավոր քաղաքացիների իրենց ձայնից։
51-ամյա Վլախի ռեփ-գրառումում կային սուր տողեր․ «PAS-ը սպանեց Մոլդովան, թող հեռանան առանց վեճի։ Երկիրը նրանց հետ գնում է դեպի կործանում, PAS, հրաժեշտ՝ առանց ափսոսանքի»։ Ընդդիմադիրները պահանջում են Մոլդովայի իշխանություններից բացատրություններ և ԵՄ-ի արձագանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)