Լուրջ կորուստ. Բարսելոնան մնում է առանց կարևոր ֆուտբոլիստների
Սպորտ
«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան և թիմի հարձակվող Ռաֆինյան վնասվածքներ են ստացել: Գարսիան վնասվածք է ստացել ուրբաթ առավոտյան մարզման ժամանակ, իսկ Ռաֆինյան՝ Լա Լիգայի 6-րդ տուրի «Ռեալ Օվիեդոյի» դեմ խաղում (3:1):
Երկու ֆուտբոլիստներն էլ չեն վերադառնա խաղադաշտ մինչև միջազգային դադարի ավարտը:
Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, որը «Ոսկե գնդակի» քվեարկությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը, և իսպանացի դարպասապահ Գարսիան կբաց թողնեն առաջիկա Լա Լիգայի խաղերը «Ռեալ Սոսյեդադի» և «Սևիլյայի» դեմ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի հանդիպումը ՊՍԺ-ի դեմ:
Sport.es-ի տեղեկացմամբ՝ Ռաֆինյան «Օվիեդոյի» դեմ խաղից հետո զգացել է մկանային անհարմարություն և փոխարինվել: Սեպտեմբերի 26-ին նա չի մարզվել թիմի հետ և աշխատել է անհատապես մարզասրահում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից