ՈՒԵՖԱ-ն կփոխի Չեմպիոնների լիգայի հեռարձակման մրցույթի գործընթացը
Սպորտ
ՈՒԵՖԱ-ն կփոխի Չեմպիոնների լիգայի հեռարձակման մրցույթի գործընթացը, հաղորդում է Bloomberg-ը։
Հեռուստատեսային մի քանի շուկաներում ՉԼ հեռարձակման իրավունքի համար միաժամանակ կանցկացվեն մրցույթներ: Մինչև հիմա տարբեր շուկաներում մրցույթներն անցկացվում էին տարբեր ժամանակներում՝ կախված գործող պայմանագրերից։ ՈՒԵՖԱ-ն նաև քննարկում է երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։
ՈՒԵՖԱ-ում հույս ունեն, որ այս փոփոխությունները կբարձրացնեն մրցաշարի գրավչությունը Amazon-ի և Netflix-ի նման հսկաների համար։ Առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ն նախատեսում է հայտարարել հեռարձակման նոր մրցույթների մասին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից