«Դե մնայիք, կռվեիք, չգայիք, չտայիք» խոսույթին ես լուրջ չեմ վերաբերվում. Սամվել Շահրամանյան
Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված է խաղաղության, դա կլինի Ադրբեջանի հետ, թե այլ հարևանների հետ, սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում: Այս մասին այսօր` 44-օրյա պատերազմի տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Նրա խոսքով` այս հարցը չի կարող համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից, ես բազմիցս դա նշել եմ. «Այսօր աչք փակելով այդ հարցի վրա՝ ես կասեի, որ մեծ խնդիր են ստեղծում, հնարավոր է հետագայի համար թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, արժանապատիվ և անվտանգ վերադարձի տեսքով»,- ասել է նա։
Շահրամանյանն անդրադարձել է «դե մնայիք, կռվեիք, չգայիք, չտայիք» և ասել, որ այդ խոսույթին լուրջ չի վերաբերվում. «2020 թվականից հետո Արցախում ստեղծված իրավիճակից ելնելով խոսել, որ մնայիք, պայքարեիք, սա ես լուրջ չեմ կարող ընդունել: Նման արտահայտություններ անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություններ համարել»,- նշել է Սամվել Շահրամանյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից