Ինչ է ներառում Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագրը․ Al Hadath
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում հրադադար հաստատելու ծրագիրը երաշխիքներ է նախատեսում, որ Հորդանան գետի արևմտյան ափը չի բռնակցվի Իսրայելին: Ծրագրի մանրամասները բացահայտել է Al Hadath-ը։
«Թրամփը լրագրողներին հավաստիացրել է՝ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ մերժելով Թել Ավիվում որոշ աջակողմյան քաղաքական գործիչների կոչերը, որոնք ցանկանում են ինքնիշխանություն տարածել և ոչնչացնել պաղեստինյան պետության ստեղծման հույսերը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է՝ Արևմտյան ափի անձեռնմխելիության ապահովման պարտավորությունները կկատարի Վաշինգտոնը: Բացի այդ, Թրամփի ծրագիրը ներառում է Գազայում անհապաղ հրադադար, իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաև անկլավում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կառավարման դադարեցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)