Փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Համայնքապետի սպանության գործով մեղադրյալը փորձ է արել այրել հետքերը՝ դիմակը, ձեռնոցը, բաճկոնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով Փարաքարի համայնքապետի սպանության դեպքի մասին։
«Տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է, երբ սպանվել էր այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը»,- ասաց խոսնակը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 անձ զեհվել, մեկը վիրավորվել էր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից