«Չենք ներգրավվի ռուսական կոնֆլիկտում».Հունգարիա
Քաղաքական
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի իր «խայտառակ սադրանքներով» ներքաշել Բուդապեշտին Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մեջ։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
Սիյարտոն ընդգծել է, որ Հունգարիան սուվերեն պետություն է և վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը համապատասխանում է սեփական ազգային շահերին։ Նրա խոսքով՝ այդ պատճառով Բուդապեշտը երբեք չի միջամտել և չի միջամտի երկու հարևան երկրների միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Նախօրեին Հունգարիայի Պաշտպանության նախարարությունը հերքել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեղադրանքը՝ պնդելով, թե իբր հունգարական անօդաչու սարքերն անցել են սահմանը։ Բուդապեշտը վստահեցրել է, որ բոլոր հարցերում պահպանում է սերտ կապեր Կիևի գործընկերների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)