Զապորոժյեի ԱԷԿ-ին սպառնում է «Ֆուկուսիմայի» սցենար. The Guardian
The Guardian-ի տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ Զապորոժյեի ատոմակայանը կարող է կրկնել Ճապոնիայի «Ֆուկուսիմայի» աղետի ճակատագիրը։ Արտաքին էլեկտրամատակարարումը արդեն մի քանի օր է՝ բացակայում է, իսկ սառեցման և անվտանգության համակարգերը աշխատում են միայն դիզելային գեներատորներով՝ վերջին էլեկտրահաղորդման գծի խափանման պատճառով։
Մասնագետների գնահատմամբ՝ եթե մատակարարումը չվերականգնվի, մեծանում է ռիսկը, որ սառեցման համակարգերը կդադարեն գործել, ինչը կարող է հանգեցնել վառելիքի գերտաքացման և հալոցքի՝ ինչպես տեղի էր ունեցել Ճապոնիայում 2011-ին։
Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ ուկրաինական զինուժը փորձել է հարձակվել Կուրսկի ԱԷԿ-ի վրա, սակայն ռուսական կողմը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից