Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում․ դեղերի համար՝ մինչև 100%, բեռնատարների համար՝ 25%
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծման նոր բարձր մաքսատուրքեր՝ պատճառաբանելով դրանք ազգային անվտանգության և տեղական արդյունաբերության պաշտպանության անհրաժեշտությամբ։ Նոր միջոցառումները ներառում են 100% մաքսատուրք արտոնագրված դեղերի, 25%՝ ծանր բեռնատարների, ինչպես նաև 50%՝ խոհանոցային պահարանների և լոգասենյակի կահույքի, և 30%՝ փափուկ կահույքի համար, հայտնում է Reuters-ը։
Թեև ամռանը ստորագրված առևտրային մի շարք համաձայնագրեր նախատեսում էին որոշ ապրանքների մաքսատուրքերի մեղմացում ԵՄ-ի և Ճապոնիայի համար, դրանք չեն տարածվում բեռնատարների ու կահույքի վրա։ Բրիտանիան, որը մայիսին պայմանավորվել էր 10% բազային սակագնի շուրջ, նույնպես կմուծի դեղերի ամբողջական 100% տուրքը։
Թրամփը շեշտել է, որ բարձր սակագները չեն վերաբերի այն դեղարտադրողներին, որոնք արդեն սկսել են արտադրություն ԱՄՆ-ում։ Նոր սահմանափակումները սրում են առևտրային լարվածությունը և կարող են ավելացնել սպառողական ապրանքների գները՝ հատկապես բեռնափոխադրումների և կահույքի շուկայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)