Գերմանիան գաղտնի պլան է մշակում՝ կասկածելի դրոնների դեմ պայքարի համար
Աշխարհ
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, նախարար Ալեքսանդեր Դոբրինդտի ղեկավարությամբ, սկսել է մշակել գաղտնի ծրագիր՝ անօրինական և կասկածելի անօդաչուների դեմ պայքարելու համար, հայտնում է Bild-ը։
Նախատեսվում է ստեղծել համակարգ՝ դրոնների հայտնաբերման, դասակարգման և դրանց նկատմամբ էլեկտրոնային վերահսկման համար։ Ծրագրի հիմնական կետն այն է, որ սպառնալիքի դեպքում զինված ուժերին կտրվի թույլտվություն խոցելու անօրինական ԱԹՍ-ները, եթե վտանգված է մարդկանց կյանքը կամ կարևոր ենթակառուցվածքները։ Բացի այդ, իշխանությունները ցանկանում են խստացնել պատժամիջոցները օդանավակայանների տարածքում դրոնների ապօրինի օգտագործման համար։
Վերջին տարիներին Գերմանիայում աճել են անհայտ դրոնների հայտնվելու դեպքերը՝ հատկապես ռազմական բազաների, օդանավակայանների և էներգետիկ կայանների մերձակայքում, ինչը մտահոգություն է առաջացրել հնարավոր լրտեսական գործունեության վերաբերյալ։ Նման միջադեպեր վերջին ամիսներին արձանագրվել են նաև Շվեդիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Դանիայում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից