Հայտնի է, թե երբ և որտեղ Տիգրան Քեոսայանին վերջին հրաժեշտը կտան
Հասարակություն
Կինոռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ կիրակի օրը, Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
«Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին և, այնուամենայնիվ, սիրում են նրան և կցանկանային հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը ժամը 15:00-ից Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին։ Շնորհակալություն, որ աղոթել եք, սիրել եք նրան և սիրում եք»,- իր տելեգրամ ալիքում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ գրեթե 9 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո Տիգրան Քեոսայանը մահացավ սեպտեմբերի 26-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)