Էրդողանն ու Թուրքիայի ԱԳՆ–ն գրառումներ են կատարել Արցախի դեմ ագրեսիայի վերաբերյալ
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է կատարել՝ նվիրված Ադրբեջանում «Հիշատակի օրվան»։
Նա իր հարգանքն է հայտնել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչնչացված ադբեջանցի «վետերաններին» ու հավելել․ «Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին X–ում գրել է․
«Մենք հարգում ենք նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Ղարաբաղի համար։ Կայուն խաղաղությանն ուղղված պատմական քայլերը կապահովեն խաղաղություն ու բարգավաճում մեր տարածաշրջանում։ Մեր նահատակների սրբազան ժառանգությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, միշտ կապրի մեր սրտերում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)