Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Տղամարդը ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, ալկոհոլ տվել 3-5 տարեկան որդուն, նվաստացրել անչափահաս ավագ որդուն

Հասարակություն

2025 թվականի հուլիսի 24-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթ է նախաձեռնվել ընտանեկան բռնությաքն հատկանիշներով։

Ինչպես հայտնում է Իրավաբան․net–ը՝ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգին հղումով, հայցվորը հայտնել է, որ ինքը առանց ամուսնության գրանցման, պատասխանող Ա․ Հ․-ի հետ համատեղ կենցաղ-տնտեսություն է վարել արդեն շուրջ տասնհինգ տարի՝ 2010 թվականից: Իրենց միջև ամուսնությունը պետական գրանցում չի ստացել, քանի որ պատասխանողը բռնությամբ իրեն հարկադրել է կնության, երբ նա ընդամենը տասնհինգ տարեկան է եղել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու զավակ, Ա․Հ․-ն /ծնված՝ 06.12.2011թ./ և  Է․ Հ․-ն /ծնված՝ 27.08.2018թ./: Երկու երեխաների նկատմամբ էլ պատասխանողի կողմից հայրություն է ընդունվել: Սակայն իրենց միջև ամուսնություն չի կնքվել մինչև օրս: Պատասխանողի հետ համատեղ կյանքի առաջին իսկ ամսից նրա կողմից շարունակաբար ենթարկվել է ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնության: Երեխաների ծնունդը ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել պատասխանողի վարքագծի վրա, ավելին վաղ մանկությունից երեխաները ևս պարբերաբար ենթարկվել են ֆիզիկական ու հոգեբանական բռնության հոր կողմից, ինչպես նաև միշտ ականատես են եղել հոր կողմից մորը դաժանաբար ծեծելու և նվաստացնելու տեսարաններին: Առանձին դեպքերում հոր կողմից նվաստացվել է հատկապես ավագ որդին, որին ծաղր ու ծանակի, հալածվելու և ստորացման է ենթարկել, նրա դեմ տրամադրել փոքր եղբորը։ Պարբերաբար թույլ է տվել, որ իր նախաձեռնությամբ, իր հետ միասին խմբովին նվաստացնեն որդուն, 3-5 տարեկան փոքր եղբորն օգտագործելու միջոցով ծաղրուծանակի ենթարկեն ու տեսարանից հռճվեն նաև հարբելու համար իրենց տուն եկած իր «բաժակի ընկերները»: Իսկ փոքր անչափահաս, երեք-հինգ տարեկան որդուն, գարեջուր ու այլ ալկոհոլ են խմցրել ու նրա արբած վիճակից հռճվել են խմբովին:

Հայցվորի պնդմամբ, տասնչորս տարի շարունակ իր հետ միասին շարունակաբար, անընդմեջ խոշտանգվել, ծեծի են ենթարկվել, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների են ենթարկվել նաև անչափահաս երեխաները՝ ձեռք բերելով ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների հետևանքներով առողջական խեղված վիճակ: Ամուսնության առաջին իսկ օրերից, պատասխանողի բռնության ու սպառնալիքների ներքո մեկուսացվել է հարազատներից, իր բոլոր հեռախոսային խոսակցություններն ու տեղաշարժերը վերահսկվել են Ա․ Հ․-ի կողմից, թեկուզ մեկ րոպե ուշանալու կամ հեռախոսազանգերին ուշ պատասխանելու համար պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկվել նրա կողմից: Պատասխանողն իր անունով ֆեյսբուքյան կայք-էջ է բացել համացանցում տարիներ շարունակ, որն գործի է դնում մինչև օրս: Իր անունով իր կողմից բացված ֆեյսբուքյան էջն ինքն է կառավարել ու կառավարում, օգտագործելով միայն իրեն հայտնի գաղտնաբառերը: Իր անվան տակ միշտ երկխոսությունների է բռնվել տարբեր տղամարդկանց հետ՝ պատճառաբանելով թե ստուգում է իր առաքինությունը, այդ բոլորը կատարելով անչափահաս երեխաների ներկայությամբ ու նրանց գիտությամբ: Բազմաթիվ անգամներ աշխատանքի է գնացել նախորդ օրը ծեծի ենթարկվելուց ստացած կապտուկներով: Աշխատակիցները իմացել են իր ընտանեկան անախորժ վիճակի ու բռնությունների ենթարկվելու մասին: Ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների փաստերի, ինչպես նաև համացանցում իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ տարածելու առիթներով, ներկայումս, կան հարուցված քրեական գործեր՝ իր հաղորդումների հիման վրա, որոնք միայն կարողացել են իրագործել Ա․ Հ․-ից հեռանալուց հետո միայն:

Կինը նշում է, որ ենթարկվել է նաև տնտեսական բռնության, քանի որ պատասխանողը չի աշխատել, սակայն, իր կուտակած պարտքերը վճարելու համար իրեն հարկադրել է աշխատանքի անցնել: Աշխատավարձը խլել է բռնի ուժով և ծախսել է իր հաճույքների համար, մեկ-մեկ էլ իր պարտքերն է փակել: Իրավունք չի ունեցել իր հայեցողությամբ տնօրինել իր աշխատավարձը: Բռնություն գործադրելու սպառնալիքով պարբերաբար իրեն հարկադրել է աշխատավայրից գումարներ վերցնել՝ աշխատավարձից վերադարձնելու պայմանով ու այդ գումարները ծախսել է կամ էլեկտրոնային խաղերում դրույքներ կատարելու կամ էլ կուտակած պարտքերը փակելու համար: Այնուհետև, իր կամքին հակառակ, հարկադրել է իր անունով վարկեր վերցնել բանկերից՝ վարկերը մարելու բեռը թողնելով իր վրա, իսկ ստացված գումարներն անմիջապես խլել է իրենից ու ծախսել է առանց իր գիտության՝ իր հայեցողությամբ: Հարկադրել է բանկերում գրավադնել իր ոսկյա զարդերը, իսկ տրամադրված գումարները հարկադրելով վերցրել է իրենից ու ծախսել խաղադրույքների վրա: Իսկ ինքը ի վիճակի չի եղել վարկերը մարելու և դատական վարույթներ են հարուցվել այդ կապակցությամբ: Այդ վարկերից մինչև օրս իր անունով տույժ-տուգանքների ու տոկոսների գումարներ են կուտակվում: Տնտեսական բռնության ենթարկելու վիճակը շարունակվել է անընդմեջ՝ համատեղ կյանքի ամբողջ ժամանակամիջոցում՝ իրենից գումարներ պահանջելու կամ վարկային գործընթացներում ներքաշելու այդ վիճակը շարունակվել է մինչև երեխաների հետ տանից հեռանալու և ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու պահը: Այսպիսով, ֆիզիկական և հոգեբանական բռնության և դաժան վերաբերմունքի է մշտապես ենթարկվել անչափահաս երեխաները իր հետ միասին, որոնց ամեն մի անմեղ երեխայական խոսքն ու շարժումը կամ վարքագիծը եղել է պատասխանողի կողմից բռնարարքի՝ դաժան վերաբերմունք և ֆիզիկական բռնություն կիրառելու պատճառ: Երեխաների ու իր մարմնի վրա մնացել են ֆիզիկական բռնության հետքերը սպիների տեսքով, ինչպես նաև տան ջարդված գույքի վիճակով:

Հայցվորը նշել է, որ իրավիճակն այնպիսին է, որ իր և երեխաների շփումը հոր հետ վտանգավոր է կյանքի և առողջության համար: Երեխաները վախենում են հորից, չեն ցանկանում որևէ կերպ շփվել նրա հետ, քանի որ հայրը վտանգ է ներկայացնում իրենց կյանքի ու առողջության համար, ինչպես նաև տհաճ զգացումներ ու հոգեվիճակ է առաջացնում նրանց մոտ: ԱԱ․ Հ․-ն երեխաների մորը՝ հայցվորին միշտ սպառնացել է, եթե որևէ մի պաշտպանության դիմի, ապա բռնության կենթարկվի: Իսկ ինքն, համատեղ կյանքի ընթացքում և նույնիսկ հիմա էլ, իրեն անպարկեշտ է պահում երեխաների նկատմամբ, երեխաների ներկայությամբ՝ մոր նկատմամբ ու երեխաների նկատմամբ պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ հնչեցնելով նրանց հասցեին՝ դրանք ուղեկցելով շատ ավելի անպարկեշտ սեռական բնույթի հայհոյանքներով

Այդ մասին՝ երեխաների անձնական դիրքորոշման և հոգեբանական տրամադրվածության մասին արձանագրվել են նաև նախաձեռնված և ընթացող քրեական վարույթներով, հոգեբանի մասնակցությամբ, հարցաքննված երեխաների ցուցմունքներով և դատաբժշկական փորձաքննություններով: Քրեական գործերով ընթացող վարույթային նյութերում, երեխաների գրավոր ցուցմունքներից բացի առկա են նաև բռնարար պատասխանողի և երեխաների միջև տեղի ունեցած խոսակցությունների ձայնային հաղորդագրությունները:

Կայացված որոշումը՝ նախազգուշացում կիրառելու մասին

Կինը երեխաների հետ հեռացել է տնից։ Սկզբում երեխաների ու իր գտնվելու վայրը Երևանում հայտնի չի եղել Ա․ Հ․-ին։ Նա հեռախոսային հաղորդագրություններով սպառնալիքներ է հնչեցրել, հոգեբանական բռնություն է գործադրել՝ պարտադրելով ինքնակամ վերադառնալ իր մոտ: Հակառակ դեպքում, սպառնացել է, ինքը կգտնի իրենց Երևանում և բռնի ուժով կվերադարձնի ու հաշվեհարդար կտեսնի իր հետ՝ իր կամքին չենթարկվելու համար: Սպառնալիքների մասին արդեն 2024 թվականի հունիսի 07-ին հաղորդումով դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիա բաժին, որտեղ բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ Ս.Մարգարյանի կողմից կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում: Սակայն, նախազգուշացման ժամկետի ընթացքում, տղամարդը որոշման պահանջներին ու սահմանափակումներին չի ենթարկվել և շարունակել է ձայնային ու գրավոր հեռախոսային հաղորդագրություններով սպառնալ իրենց, սկսել է դարանակալել իրեն ու երեխաների իրենց բնակության հասցեի մոտակայքում, իրենց գտնվելու հասցեն նրան հայտնել են ոստիկանության բաժնում, մինչդեռ, նույնիսկ, հարազատներին հայտնի չի եղել իրենց գտնվելու հասցեն: Իրենց գտնվելու հասցեն նրան հայտնել են բաժնի աշխատակիցները՝ խախտելով գաղտնիության սկզբունքը: Այնուհետև, 2024 թվականի հունիսի 19-ին, Երևան քաղաքում հետևելով իրեն պատասխանող բռնարարը, փորձել է իրեն ազատությունից զրկել, որի համար մարմնի տարբեր մասերին հարվածներով ֆիզիկական ցավ է պատճառել, իր հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ պատճառելով ծանր վիրավորանք, օրը ցերեկով՝ օրվա բանուկ ժամին, նսեմացնելով քարշ է տվել փողոցի բանուկ հատվածի որոշակի տարածություն և կոկորդը սեղմելով ցանկացել է խեղդամահ անել՝ մինչև անցորդները կմիջամտեին, այնուհետև անցորդների միջամտությունից հեռացել է հափշտակելով իր հեռախոսը: Այդ դեպքի առիթով հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում և անհետաձգելի որոշում կայացնելու հետ միաժամանակ, վարույթ է նախաձեռնվել և երեխաների ու իր նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և ցուցմունքներ են վերցվել իրենից և երեխաներից: Արդյունքում, 20.06.2024 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ Ս.Մարգարյանի կողմից կայացվել է ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ քսան օր ժամկետով անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում և Ա, Հ․-ին արգելվել է այցելել Է, Ֆ․-ին  նրա բնակության, աշխատանքի, հանգստի և այլ վայրեր, հարյուր մետր հեռավորությունից ավել մոտենալ նրան, ինչպես նաև արգելվել է հեռախոսային, նամակագրության և կապի այլ միջոցներով հաղորդակցվել Էմմա Ֆահրադյանի հետ: Բայց, բռնություններն ու սպառնալիքները պատասխանողի կողմից նոր ուժգնությամբ են շարունակվում իրենից հեռանալուց  հետո և արդեն սպառնալիքների ու բռնության թիրախ է դարձրել նաև մորը՝ ով ակամայից ականատես-վկա է գործադրվող բռնություններին։

Գործի ներկա կարգավիճակը, կայացված վճիռը

Պատասխանողը կանխարգելիչ հաշվառման է վերցված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքում բռնություն գործադրելու, ֆիզիկական ներգործության /ծեծի/ և խոշտանգման սպառնալիքների հիմքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՀՈԳՎ Մալաթիայի բաժնի կողմից, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ՀՈԳՎ Արթիկի բաժնի կողմից:
Առանձին հայցադիմումով  է․Ֆ․-ն ընդդեմ Ա․ Հ․-ի Դատարան է դիմել նաև երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու, ծնողական իրավունքներից զրկելու և ալիմենտ բռնագանձելու պահանջներով:

Դատարանը գտնում է, որ ընտանիքում բռնության ենթարկված հայցվորներին պաշտպանելու և ապագայում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով, պետք է կայացնել պաշտպանական որոշում՝ հայցը մասնակի բավարարելով և 6 ամիս ժամկետով կիրառել հայցադիմումում նշված սահմանափակումներից մի քանիսը՝ պատասխանողին արգելել՝
– այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող Էմմա Մուշեղի Ֆահրադյանին, Արման Արմենի Հարությունյանին և Էդգար Արմենի Հարությունյանին՝ նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակության և այլ վայրեր:
– երկու հարյուր մետր հեռավորությունից ավել մոտենալ Էմմա Մուշեղի Ֆահրադյանին, Արման Արմենի Հարությունյանին և Էդգար Արմենի Հարությունյանին:
– երեխաների հետ բոլոր տեսակի տեսակցությունները:
–  հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Էմմա Մուշեղի Ֆահրադյանի, Արման Հարությունյանի և Էդգար Հարությունյանի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված