Գուֆը պարզաբանել է նոր սիրավեպի մասին խոսակցությունները միայն բաժանումից մեկ ամիս անց
Հասարակություն
Ռուս ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը՝ Գուֆը, քննարկումների ալիք է առաջացրել սոցիալական ցանցերում Վերոնիկա Նեստերովայի հետ համատեղ լուսանկարներից հետո, գրում է Super.ru-ն։ Օգտատերերը նկատել են նաև Նեստրովայի հրապարակած կադրերը՝ Գուֆի ձեռքը նրա ծնկին, ծաղիկներով լուսանկարներ ու նշումներ՝ «самому заботливому мужчине», ինչպես նաև երկուսի համար գնված տոմսեր դեպի Պխուկետ։
Արվեստագետը հերքել է սիրավեպի մասին լուրերը՝ նշելով, որ Նեստրովան իր լեյբլի արտիստն է։ «Մենք գրում ենք համատեղ երգ և նկարահանում տեսահոլովակ, ես պրոդյուսավորում եմ այս նախագիծը», — պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսին հայտնի դարձավ Գուֆի բաժանումը Ռազիյաթ Սալախովայից, ում 2024-ի նոյեմբերին նա ամուսնության առաջարկություն էր արել համերգի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)