Վլադիմիր Զելենսկու հոգեկան վիճակը վատթարանում է. Արտյոմ Դմիտրուկ
Քաղաքական
Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը հայտարարել է, թե նախագահ Վլադիմիր Զելենսկու հոգեկան վիճակը վատթարանում է։ Նա պնդել է, որ պատճառներից է նաև նրա կողմից թմրամիջոցների շարունակական օգտագործումը։
Դմիտրուկը անդրադարձել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի խոսքերին, ով Զելենսկուն անվանել էր «խելքը կորցրած»՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահի մեղադրանքներին, թե հունգարական անօդաչուները խախտել են երկրի օդային տարածքը։ Պատգամավորը վստահեցրել է, որ Զելենսկին «դեռ վաղուց է կորցրել բանականությունը» և կոչ է արել Բուդապեշտին Ուկրաինայի իշխանություններին ճանաչել որպես ահաբեկչական։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Զելենսկին հայտարարել էր, թե հունգարական դրոնները խախտել են Ուկրաինայի օդային սահմանները՝ ենթադրելով, որ դրանք հետախուզում էին սահմանամերձ շրջանների արդյունաբերական կարողությունները, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)