Զելենսկին սպառնացել է Ռուսաստանին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական էներգետիկ օբյեկտների հարվածների դեպքում Կիևը պատրաստ է պատասխանել Մոսկվայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներով՝ մայրաքաղաքում առաջացնելով «բլեքաութ» (էլեկտրաէներգետիկ ցանցում համակարգային խափանում)։ Նրա հայտարարության տեսանյութը հրապարակել է «ՈւՆԻԱՆ»-ը։
«Կրեմլում պետք է իմանան՝ կլինի «բլեքաութ» Ռուսաստանի մայրաքաղաքում», — նշել է Զելենսկին՝ հավելելով, որ այդ հարցը քննարկվել է նաև սեպտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։
Ավելի վաղ «The Telegraph»-ը հայտնել էր, որ Զելենսկին Թրամփին խնդրել է փոխանցել Tomahawk տեսակի հրթիռներ, և ըստ աղբյուրների՝ ամերիկացի նախագահը դրան «չափազանց դրական» է արձագանքել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)