Մեծ Բրիտանիայում հավը Land Rover-ով փախել է տիրոջից
Այլ
Մեծ Բրիտանիայում հավը Land Rover մակնիշի ավտոմեքենայով փախել է իր տիրոջից, հաղորդում է BBC-ն։
Փախուստի դիմած հավին նկատել է 58-ամյա Դեյվ Ջեյքոբսը, երբ քայլում էր ծովի ուղղությամբ։ Նա կասկածելի է համարել, որ կենդանին նստած էր ճանապարհին, ուստի բռնել է նրան անցորդների օգնությամբ։
Ջեյքոբսը սոցիալական ցանցերում գրառում է կատարել փախուստի մեջ գտնվող թռչնի մասին, և շուտով նրա հետ կապ է հաստատել մեկ այլ համայնքից մի ֆերմեր։ Նա ճանաչել է իր հավին և ենթադրել, որ այն թաքնվել էր ընկերոջ մեքենայի պահեստային անվադողում և այդ կերպ անցել 40 կիլոմետր ճանապարհ։ Հաղորդվում է, որ թռչնին ի վերջո վերադարձրել են տուն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)