Վատիկանը կսրբադասի հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին
Հասարակություն
Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին հայտնում է VaticanNews-ը.
Դա տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Վատիկանում մատուցվող հանդիսավոր պատարագի ժամանակ։
Հռոմի պապ Լևոն XIV-ը կգլխավորի արարողությունը, ինչը պատմական պահ է ինչպես հայ համայնքի, այնպես էլ ամբողջ աշխարհի կաթոլիկ եկեղեցու համար։
1915 թվականի հունիսի 3-ին արքեպիսկոպոս Մալոյանը ձերբակալվել է 13 քահանաների և 600 հավատացյալների հետ միասին, իսկ մի քանի օր անց սպանվել է, քանի որ նրանք չեն հրաժարվել իրենց հավատքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)