«Այսօր մենք հիշում ենք զոհված ադրբեջանցիներին»․ ԱՄՆ դեսպանատուն
«Այսօր՝ Հիշատակի օրը, մենք հիշում ենք տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիներին»,– ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մենք ականատես եղանք Հարավային Կովկասում նոր դարաշրջանի սկզբին։ Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերը այս տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար։ ԱՄՆ դեսպանատունը խորին ցավակցություն է հայտնում այն ադրբեջանցի ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին», - ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա: Հրետակոծվեցին խաղաղ բնակավայրերը, մայրաքաղաք Ստեփանակերտը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից