ԱՄՆ Կոնգրեսում չեղարկվել են մի քանի գործուղումներ՝ հնարավոր կառավարական փակման պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսում մի քանի առաջիկա գործուղումներ չեղարկվել են՝ ֆեդերալ գերատեսչությունների հնարավոր աշխատանքի դադարեցման վտանգի ֆոնին, հայտնում է Axios-ը։ Սա համարվում է կառավարության փակման նախապատրաստության հստակ ազդանշան։
Պարբերականի տվյալներով՝ արդեն չեղարկվել են առնվազն երկու գործուղումներ՝ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և գիտության, տիեզերքի ու տեխնոլոգիաների կոմիտեների մասնակցությամբ։ Պաշտոնյաներին հայտնել են, որ դա պայմանավորված է հնարավոր ֆինանսավորման դադարեցմամբ։
Նախորդ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել հանրապետականներին աջակցել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգմանը՝ փակումը կանխելու համար։ Սակայն Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագիծը Սենատը մերժել է։ Եթե մինչև հոկտեմբերի 1-ը Կոնգրեսը չհաստատի առնվազն կարճաժամկետ բյուջետային լուծում, ԱՄՆ կառավարության գործունեությունը կարող է դադարեցվել անորոշ ժամկետով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)