Tomahawk հրթիռների մատակարարումը Ուկրաինային կդիտվի որպես ԱՄՆ-ի թշնամական քայլ Ռուսաստանի հանդեպ. Պուշկով
Քաղաքական
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը իր Telegram-ալիքում արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը՝ նշելով, որ Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը կդառնա «ծայրահեղ անխոհեմ և բացահայտ թշնամական քայլ» Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի հանդեպ։
Պուշկովի խոսքով՝ նման որոշումը հակասում է ողջամիտ քաղաքականությանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներին, որը, ըստ նրա, միշտ խուսափել է քայլերից, որոնք կարող էին ԱՄՆ-ին ուղղակիորեն ներքաշել հակամարտության մեջ։
Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման վերջնական որոշումը կընդունի նախագահ Թրամփը՝ նշելով, որ հարցը դեռ քննարկման փուլում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)