Թրամփը հայտարարեց՝ ԱՄՆ-ը 100% մաքսատուրք կսահմանի արտասահմանում նկարահանված ֆիլմերի համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է սահմանել 100% մաքսատուրք բոլոր այն ֆիլմերի վրա, որոնք արտադրվել են արտասահմանում և ներմուծվում են Միացյալ Նահանգներ։ Այս քայլը, որը նա առաջին անգամ հիշատակել էր դեռ մայիսին, կարող է ցնցել Հոլիվուդի գլոբալ բիզնես մոդելը։
Թրամփը իր Truth Social հարթակում գրել է․ «Մեր կինոարտադրությունը գողացվել է ԱՄՆ-ից այլ երկրների կողմից՝ ինչպես երեխայի ձեռքից կոնֆետը կթողնեն»։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով նախագահը կիրականացնի նման բարձր մաքսատուրք, իսկ Սպիտակ տունը մեկնաբանություններից զերծ է մնացել։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ ստուդիաների ծախսերի աճը անխուսափելիորեն կփոխանցվի սպառողներին։
Տարվա սկզբին կինոարդյունաբերության ղեկավարները Reuters-ին հայտնել էին, որ շփոթված են այս գաղափարից, քանի որ ժամանակակից ֆիլմերի արտադրությունը հաճախ բաժանված է տարբեր երկրների միջև՝ ներառյալ Կանադան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան։ Նոր մաքսատուրքը կարող է նաև հարվածել հազարավոր ամերիկացի մասնագետների, ովքեր աշխատում են արտասահմանյան նկարահանումներում՝ տեսողական էֆեկտների վարպետներից մինչև արտադրական թիմեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)