Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են Երեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար 

«Փաշինյանը պատրաստվում է հաստատել միահեծան քաղաքականություն, որը ներառելու է տոտալ վերահսկողություն բոլոր ոլորտների վրա». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հրապարակ է նետել «չորրորդ հանրապետություն» ստեղծելու մասին քարոզչական թեզը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ սոցիալական իրականությունը սկսում է ձևավորվել ու դառնալ փաստ այն ժամանակվանից, երբ շատ մարդիկ սկսում են խոսել այդ մասին։ «Հիմա Փաշինյանը ջանք է դնում, որպեսզի «չորրորդ հանրապետություն» կոչվածը դառնա սոցիալական փաստ։ Երբ խոսում ենք դրա մասին, քննարկում, դրանով նպաստում ենք, որպեսզի այդ վնասակար ցնդաբանությունը փաստ դառնա։ Նա պարզապես «չորրորդ հանրապետություն» անվանում է այն քաղաքական ռեժիմը, որը հետո է վերջնականապես հաստատվելու։ Այդ ռեժիմը հիմա իր ձևավորման, զարգացման ընթացքի մեջ է, ինչն ընդհանրապես կապ չունի հանրապետության, պետական ավանդույթների և ժողովրդավարության հետ։ Դա լինելու է բռնապետություն, լինելու է հին արևել յան տիպի բացարձակ միապետության նման ռեժիմ, որտեղ քաղաքականության ծանրության կենտրոնում խոսքի, մտքերի, քննարկումների փոխարեն լ ինելու է սուտը, մանիպուլ յացիան և բռնությունը։ Սա է լինելու «չորրորդ հանրապետություն» կոչվածը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։Նշում է՝ մեր հանրապետությունների՝ առաջին, երկրորդ և երրորդ դասակարգումը շատ պայմանական մոտեցում է։ «Սա որևէ պաշտոնական ձևակերպումներ չունի, անգամ կրթական փաստաթղթերում, դասագրքերում չկան նման ձևակերպումներ, կա մեկ Հայաստանի Հանրապետություն, որը ստեղծվել է 1918 թվականին։ Այն իր անկախ պետականությունը կորցրել է 1920 թվականի դեկտեմբերին, և անկախ պետականությունը վերականգնել է 1991 թվականին՝ 1990 թվականի Անկախության հռչակագրով սկսած։ Բոլոր այն քիչ թե շատ գործող գործիքները, որոնք ապահովել են իշխանությունների տարանջատում և հակակշռում , փոխզսպումներ և հակակշռումներ, Փաշինյանը պատրաստվում է վերացնել և հաստատել լիարժեք միահեծան քաղաքականություն, որը ներառելու է նաև տոտալ վերահսկողություն կրթության բովանդակության վրա, տոտալ վերահսկողություն կրոնական ոլորտում՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու վրա, տոտալ վերահսկողություն մարդկանց հոգեբանության, մտքերի, մտածողության վրա։ Չորրորդ հանրապետություն կոչվածի առանցքում նա դնում է խաղաղությունը, իսկ իրականում՝ Թուրքիայից և Ադրբեջանից կախվածությունը։ Դա նշանակում է, որ այդ կախվածությունը վիճարկող ցանկացած գաղափար, ելույթ, գործողություն ենթակա է լինելու դաժան հետապնդման և պատիժների՝ խաղաղության գաղափարը պաշտպանելու անվան տակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Փաշինյանը և նրա թիմը Հայաստանի ժողովրդին խոստանում են փաստաթղթային խաղաղություն։ Ասում են՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով մեր տարածաշրջանում խաղաղություն են հաստատել, միջնորդն էլ ԱՄՆ-ն է, իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է զինվել, հիշեցնում են մեզ, որ վերջին մեկ տարի և յոթ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր չի զոհվել։ Իսկ հասարակությանը հնարավո՞ր է համոզել, որ խաղաղությունը հաստատված է։ Պարոն Սողոմոնյանը հարցին անդրադառնում է հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփումներից ելնելով։ «Կան մարդիկ, որոնք ոչ թե հավատում են, այլ ցանկանում են հավատալ։ Նրանք սովոր են մտածել՝ ցանկալին իրականության տեղ ընդունելով, այլ ոչ թե իրականությունն օբյեկտիվորեն ճանաչելով։ Բայց իմ շփումների մեծագույն մասը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Մարդիկ հասկանում են, որ չի կարող պարտված ղեկավարը, պետությունը շարունակաբար թուլացնողը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, երբ միջազգային քաղաքականության մեջ գայլային օրենքներ են գործում, չկան բարոյականության չափանիշներ, չկան հասարակությունների մեջ հանդուրժողականություն կառուցելու միտումներ, այդտեղ երկարաժամկետ խաղաղություն չի լինելու։ Բոլորն էլ հասկանում են, որ ագրեսիայի ու ագրեսիվ գործողությունների միջև այս՝ կարծես ժամանակավոր դադարը թուրք-ադրբեջանական տանդեմն անում է նրա համար, որ նպաստի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որ հետո Փաշինյանը շարունակի կատարել իրենց պահանջները. չկատարելու դեպքում կդիմեն ագրեսիվ գործողությունների, կատարելու դեպքում այնքան կթուլացնեն, մինչև Հայաստանի Հանրապետությունը կհասցնեն կործանման և լուծարման»,-ասում է նա։

Քաղաքական ու հասարակական գործիչները, նախաձեռնությունները, այդ թվում՝ «ՀայաՔվեն», բարձրաձայնում են այն մասին, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հնարավոր հաղթանակի դեպքում Հայաստանում հաստատվելու է թուրք-ադրբեջանական բռնատիրություն։ Անկախ պետության քաղաքացու համար թերևս հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս։ Զուգահեռաբար մեր երկրի քաղաքականության, տարբեր ուղղություններով կայացվող որոշումների մեջ շատերն արդեն իսկ տեսնում են դրա նախանշանները։ Հայկական կողմը մեկը մյուսի հետևից, որպես սեփական նախաձեռնություն, բավարարում է ադրբեջանական պահանջները։ «Մինչև 2020 թվականը՝ 44-օրյա պատերազմը, մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում ավելի ամուր, ազդեցիկ էին Ռուսաստանի դիրքերը։ 44-օրյա պատերազմից կամ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի մեկնարկած գործողություններից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սկսեց նվազել, և փոխարենը սկսեց էապես աճել Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքիայի ազդեցության աճելու ներկայիս դրսևորումներից մեկը, քաղաքականությունը, որը Թուրքիան անընդհատ առաջ է տանում, «Թուրանական ծրագիրն» է, որը Թուրքիան հարմարեցնում է «Միջին միջանցքի» աշխարհատնտեսական ծրագրի հետ, այսինքն՝ Չինաստանից Արևմուտք և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման տրանսպորտային կոմունիկացիոն հանգույցներից մեկը մեր տարածաշրջանով է անցնում, որը պայմանականորեն անվանվում է «Միջին միջանցք»։ Այդ միջանցքի մեջ թուրքերն առաջ են մղում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության իրավասությունների սահմանափակում Սյունիքի մի հատվածում։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ունենալու է սահմանափակ իրավունքներ։ Նախատեսված է, որ այդտեղով պետք է անցնի Կարս քաղաքից դեպի Արալըք-Դիլուջու, այնուհետև Նախիջևան երկաթուղի, որը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»՝ Հայաստանի հարավով ու Մեղրիի տարածքով պետք է հասնի մինչև Բաքու։ Սա քաղաքական ծրագիր է և նպատակ ունի Թուրքիայի քաղաքական ներկայությունը ցեմենտելու կարևոր հանգուցակետում՝ Սյունիքի հարավում, որով նաև կտրվելու է կապը Իրանի հետ։ Այս նախագծի կյանքի կոչումն էապես մեծացնելու է Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա, և Թուրքիան Հայաստանի վրա ունենալու է ռազմական, քաղաքական, նաև տնտեսական ճնշումներ գործադրելու շատ մեծ հնարավորություններ, գործիքներ։ Հետևաբար, էլ ավելի է ազդելու Հայաստանում քաղաքական գործընթացների, իշխանության ձևավորման վրա։ Հիմա առանց այն էլ ազդում է, իսկ «Թուրանական ծրագրի» կյանքի կոչումից հետո շատ ավելի է ազդելու։ Հիմա գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հայտարարում են, որ ոչ մի խնդիր չունեն «Թուրանական ծրագրի» հետ, իբրև թե այն չի հակասում Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, այսինքն՝ նրանք համադրում են հայ ժողովրդի շահերը թուրանականության հետ։ Սա թույլ է տալիս հասկանալու, որ իրենք արդեն իսկ ընդունում են Թուրքիայի գերիշխանությունը, ինչը հետագայում վերածվելու է տիրապետության, գուցե ֆորմալ առումով շարունակի մնալ Հայաստանի Հանրապետությունը, բայց դե ֆակտո Թուրքիան այս ընթացքով քաղաքական տիրապետություն է հաստատելու Հայաստանի վրա»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համար
Ամենադիտված