Վարժական հավաքների ներքո քաղաքական պատվերներով տասնյակ մարդիկ զորակոչվեցին․ Գեղամ Մանուկյան
Քաղաքական
«25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն պրոբլեմներ, որովհետև խուսափումները շատ են, և դրան նպաստում է անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը և բազմաթիվ պրոբլեմները, որ 25-օրյա վարժական հավաքից վերադարձածները պատմում են իրենց ընկերներին»,- ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով, 25 օրյա վարժական հավաքները մարտական հերթապահություն է, ոչ թե վարժական նպատակներով հավաք։
«Վարժական հավաքների ներքո քաղաքական պատվերներով տասնյակ մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը»,- ասաց պատգամավորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)