Գազայի ծրագիրը կարող է ազդել Ուկրաինայի հակամարտության վրա․ Ուիթքոֆ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում կրակի դադարեցման և պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման որոնման ծրագիրը կարող է ազդել ուկրաինական ճգնաժամի լուծման վրա: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:
«Նախագահ Թրամփը ցանկանում է ընդհանուր խաղաղություն։ Դա վերաբերում է ոչ միայն Գազային, այլև Մերձավոր Արևելքի մյուս բոլոր շրջաններին, խաղաղությունը կարող է նույնիսկ տարածվել Ռուսաստանի և Ուկրաինայի վրա», - ասել է հատուկ բանագնացը։
Ուիթկոֆն ընդգծել է՝ Թրամփի նախաձեռնությանն աջակցում են ինչպես Պարսից ծոցի պետություններում, այնպես էլ Եվրոպայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)