Վենսը ԱՄՆ-ում «շաթդաուն» է կանխատեսել․ NYT
ԱՄՆ
ԱՄՆ կառավարությանը սպառնում է աշխատանքի դադարեցում Դեմոկրատների հետ հետագա ֆինանսավորման հաշվին տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, փոխանցում է The New York Times-ը:
Փոխնախագահի կարծիքով՝ «կոնկրետ հարկային դրույթի» պատճառով չի կարելի արգելափակել ամբողջ կառավարության և մյուս գերատեսչությունների աշխատանքը։ «Եվ այն փաստը, որ Դեմոկրատները հրաժարվում են դա անել, ցույց է տալիս՝ որքան անխոհեմ է նրանց դիրքորոշումը։ Կարծում եմ մենք գնում ենք փակման, քանի որ Դեմոկրատները չեն ցանկանում ճիշտ վարվել: Հուսով եմ՝ նրանք կփոխեն իրենց կարծիքը», - ասել է Վենսը:
Նա ընդգծել է. «չի կարելի ատրճանակը դնել ամերիկացի ժողովրդի քունքին և ասել.«եթե դուք չանեք այն, ինչ ցանկանում են Դեմոկրատները Սենատում և Ներկայացուցիչների պալատում, մենք կդադարեցնենք ձեր կառավարության աշխատանքը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)