Փարիզում մահացած է հայտնաբերվել ՀԱՀ դեսպանը Ֆրանսիայում. Le Parisien
Աշխարհ
Le Parisien-ի տեղեկացմամբ՝ Փարիզում մահացած է հայտնաբերվել Հարավաֆրիկյան Հանրապետության Ֆրանսիայում դեսպան Նկոսինատի Էմմանուել Մտետվան։
Փարիզի դատախազությունը հայտնել է, որ 58-ամյա դիվանագետի մարմինը գտնվել է Hyatt հյուրանոցի բարձրահարկ շենքի մոտ՝ քաղաքի արևմտյան Պորտ-Մայո շրջանում։ Ըստ նախնական վարկածներից մեկի՝ հնարավոր է, որ դեսպանը ինքնասպանություն է գործել։
Դեսպանի կինը հայտնել էր նրա անհետացման մասին՝ նշելով, որ ամուսնուց ստացել է «անհանգստացնող հաղորդագրություն»։ Դեպքի հանգամանքները շարունակում են հետաքննվել։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից