Դպրոցում առաջարկել են երեխաներին հանձնել վեյփերը «հինգ» գնահատականի դիմաց
Հասարակություն
Ռուսաստանի Պերմի երկրամասի «Մաստերգրադ» դպրոցում անցկացվել է յուրօրինակ ակցիա․ աշակերտներին առաջարկել են հանձնել իրենց վեյփերը և դրա դիմաց ստանալ բարձր՝ «հինգ» գնահատական ֆիզկուլտուրայից, գրում է 59.RU-ն։
Դպրոցի մեկ դասարանում դրվել է հատուկ տուփ՝ Ա4 թղթերով փակցված կարգախոսով․ «Հրաժարվիր վեյփից — ստացիր հինգ ֆիզկուլտուրայից»։ Քաղաքային կրթության վարչությունում հաստատել են նախաձեռնության իրականացումը՝ նշելով, որ այն նոր է սկսվել և դեռ մեծ ակտիվություն չունի, բայց երեխաների արձագանքը դրական է։
Ակցիայի նպատակն է նվազեցնել դպրոցականների շրջանում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը։ Ավելի վաղ Վորոնեժի մարզում նմանատիպ միջոցառման շրջանակում զուգարաններում տեղադրել էին տեսախցիկների մուլյաժներ՝ որպես կանխարգելիչ քայլ կանոնավոր ծխելու դեմ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)