Թրամփը սպառնացել է ամերիկացի զինվորականներին պաշտոնանկությամբ ու կարիերայի կորուստով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ զգուշացում է հղել երկրի զինվորական ղեկավարությանը՝ հայտարարելով, որ նրանք, ովքեր համաձայն չեն իր դիրքորոշման հետ, կարող են լքել դահլիճը, սակայն դրանով կկորցնեն ոչ միայն ներկայության հնարավորությունը, այլև իրենց կոչումները և ապագա կարիերան բանակում։
«Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ ասում եմ, կարող եք դուրս գալ սենյակից», — հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով գեներալների և ծովակալների առաջ։
Ավելի վաղ նա նաև նշել էր, որ պատրաստ է ազատել բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներին, եթե նրանք իրեն չհամապատասխանեն՝ ընդգծելով, որ ակնկալում է լիակատար աջակցություն և կարգապահություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)