20-ամյա երիտասարդը դատպարտվեց 14 տարվա ազատազրկման պետական լրտեսության համար
Հասարակություն
Լուգանսկում 20-ամյա Վալերի Ռիժկովը դատապարտվել է 14 տարվա խիստ ռեժիմով ազատազրկման՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու մեղադրանքով, հայտնել է ԼՆՌ դատախազության ներկայացուցիչ Ելենա Ուսաչևան։
Քննության տվյալներով՝ նա հավաքել և փոխանցել է տվյալներ ռուս զինվորականների տեղակայման ու զինատեսակների մասին, զբաղվել է հետախուզությամբ և դիտարկմամբ, ինչպես նաև դիտավորյալ վնասել երկաթուղային ճանապարհները։ Այս գործողությունների մի մասը Վալերին կատարել է իր ծնողների՝ 49-ամյա Ալեքսանդր և 42-ամյա Իրինա Ռիժկովների հետ, որոնց ավելի վաղ դատապարտել էին համապատասխանաբար 16 և 18 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ ԼՆՌ Գերագույն դատարանը ևս մեկ բնակչի՝ 40-ամյա Արտյոմ Մատվեևին, դատապարտել էր 17 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի օգտին լրտեսության համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)