Նիկոլ Քիդմանի ամուսինը կարող է ամուսնալուծությունից հետո 10 մլն դոլար ստանալ՝ ալկոհոլ չօգտագործելու համար
Այլ
Հայտնի ավստրալացի երգիչ Քիթ Ուրբանը կարող է ավելի քան 10 միլիոն դոլար ստանալ դերասանուհի Նիկոլ Քիդմանից ամուսնալուծվելուց հետո՝ նրանց ամուսնական պայմանագրում առկա կետի շնորհիվ, հաղորդում է RadarOnline-ը։
Հրապարակման համաձայն՝ պայմանագրում նշված է, որ Ուրբանը ամուսնալուծության դեպքում փոխհատուցում չի ստանա, եթե ամուսնության խզման պատճառ դառնա նրա ալկոհոլիզմը կամ թմրամոլությունը։ Սակայն, եթե դա այդպես չլինի, արտիստը իրավունք ունի 600,000 դոլար ստանալ սթափության յուրաքանչյուր տարվա համար։
Նշվում է, որ Քիդմանը և Ուրբանը ամուսնացած են եղել 19 տարի, ուստի երաժիշտը կարող է ավելի քան 10 միլիոն դոլար ստանալ բաժանումից հետո։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)