13–ամյա աշակերտին ձերբակալել են «ChatGPT»–ում հարցման պատճառով
Այլ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 13-ամյա դպրոցականին ձերբակալել են ChatGPT չաթբոտում սպանության ծրագրման մասին հարցումը մուտքագրելուց հետո, հայտնում է Techoreon-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Վոլուսիա շրջանի Հարավարևմտյան միջնակարգ դպրոցում։ Դպրոցի Gaggle մոնիթորինգի համակարգը ChatGPT-ում հայտնաբերել է օգտատիրոջ հարցումը. «Ինչպե՞ս սպանեմ ընկերոջս դասի ժամանակ»։ Սա հանգեցրել է իրավապահ մարմինների և դպրոցի վարչակազմի կողմից անհապաղ միջամտության։
Ոստիկանները ձերբակալել են աշակերտին և տարել անչափահասների կալանքի կենտրոն։ Մեղադրանքները կամ հնարավոր պատիժը դեռևս չեն հրապարակվել։
Հարցաքննության ժամանակ աշակերտը հայտարարել է, որ պարզապես կատակել է և ուղերձն ուղղել է իրեն զայրացրած դասընկերոջը։ Սակայն իշխանությունները ընդգծել են, որ «նման հայտարարությունները չեն կարող անվնաս կատակներ համարվել»։
Շրջանի շերիֆը կոչ է արել ծնողներին իրենց երեխաների հետ խոսել թվային հարթակներում նման հաղորդագրությունների լրջության մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)