Հայ թենիսիստի մասնակցությամբ խաղն անսպասելի ելք է ունեցել
Սպորտ
Աշխարհի 10-րդ ռակետ Կարեն Խաչանովը Շանհայի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում անակնկալ պարտություն է կրել:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 6-7, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 238-րդ ռակետ Չժոնչենգ Շանգին:
Զուգախաղի երկրորդ շրջանում էլ Խաչանովն ու ռուս Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են Անդրե Գորանսոնի և Ալեքս Միքելսենի (Շվեդիա, ԱՄՆ) դեմ մրցախաղից: Պայքարը կշարունակեն շվեդն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
Զուգախաղի առաջին շրջանում Ռուսաստանի ներկայացուցիչները 7-6, 2-6, 13-11 հաշվով հաղթել էին չեխ Ադամ Պավլասեկին և բրազիլացի Ֆեռնանդո Ռոմբոլիին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից