Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը սկսեցին պայքարը Եվրոպայի թիմային առաջնությունում:
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող առաջնության տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց Լիտվային: Տղամարդկանց ընտրանու կազմում առաջին խաղատախտակին հաղթել է Շանթ Սարգսյանը, իսկ 4-րդին` Արամ Հակոբյանը:
Կանանց մրցաշարում ազգային թիմը նույն` 2:5-1:5 հաշվով պարտության է մատնել Էստոնիային: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից