Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար