Գետամեջ գյուղում հրդեհի հետևանքով հարյուրավոր խոզեր են անկել
Հասարակություն
Հոկտեմբերի 15-ին, ժամը 07։11-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազան է ստացվել, որ Գետամեջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ–ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:23-ին, մարվել՝ 09:08-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, և անկել են կենդանիներ:
Shamshyan–ի հաղորդմամբ՝ հրդեհից հետո անասնագոմում սատկած վիճակում հայտնաբերվել է 12-ից ավելի մայրացու խոզ, մոտ 120-ից ավելի խոճկոր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)