Աշտարակում այսօր 2 հուղարկավորություն է եղել, 2-ն էլ՝ առանց քահանայի
Աշտարակում այսօր 2 հուղարկավորություն է եղել, բայց առանց քահանայի, «Սպուտնի Արմենիա»-ին հայտնել է «Դամբարան» սգո սրահի տնօրենը։
«Այսօր 2 թաղում է եղել, 2-ին էլ հոգևորական չի եկել, չնայած հարազատները սպասում էին»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահ մարմինները ձերբակալություններ են կատարում հոգևորականների շրջանում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է