Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին «Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) 

«Մեր կյանքի շարժիչ ուժն Արմենն է, իր մեջ իմ Զավենին էլ եմ տեսնում». Զավեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որդիներս՝ Զավենն ու Արմենը, զույգ եղբայրներ են: Միասին անցավ նրանց մանկությունն ու պատանեկությունը, միասին էլ զորակոչվեցին բանակ և ծառայում էին։ Բնավորությամբ և՛ նման էին իրար, և՛ շատ տարբեր։ Արտաքնապես ինձ համար տարբեր էին իրարից, բայց ուրիշների աչքին՝ շատ նման։ Շատ աշխույժ երեխաներ էին, Արմենի աշխուժությունը մի քիչ ավելին էր։ Զավենը համեստ էր, հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լարիսան՝ Զավենի և Արմենի մայրիկը։

Տղաները ծնվել են Վարդենիսում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ Զավենը լավ էր սովորում։ «Շատ կազմակերպված երեխա էր թե՛ դպրոցում, թե՛ քոլեջում։ Միջոցառումներ էր կազմակերպում։ Այնպես չէ, որ իր համար յուրահատուկ սիրելի առարկա կար, բոլոր առարկաների հանդեպ վերաբերմունքը նույնն էր»։

Դպրոցն ավարտելուց հետո եղբայրներն ընդունվել են Վարդենիսի Բադեյան պետական քոլեջը։ Երեք տարի ուսանելուց հետո իրենց ուժերով ընդունվել են ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետը։ Ուսանող լինել տղաները չեն հասցրել, ընդունվելուց հետո 2019 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել են ժամկետային զինծառայության։ Տղաներն առաջին վեց ամիսը ծառայել են Էջմիածնի ինժեներասակրավորական զորամասում։ Այնուհետև տեղափոխվել են Ագարակի զորամաս։ «Ծառայության հանդեպ երկուսի վերաբերմունքն էլ շատ դրական է եղել։ Շատ համարձակ էին, խելամիտ։ Երբեք չեմ մտածել, որ կարող են ինչ-որ դժվարություն ունենալ ծառայության ժամանակ, քանի որ վստահ էի՝ կարող են իրենց մասին հոգ տանել, իրենց պաշտպանել։ Այդպես էլ կար։ Կարգապահ, կազմակերպված զինվորներ են եղել և՛ Էջմիածնի, և՛ Ագարակի զորամասերում։ Բնույթով տրտնջացող չէին։ Ասեմ ավելին՝ Զավենն ուներ առողջական խնդիրներ, բայց ինձ թույլ չտվեց, որ որևէ կերպ փաստաթղթեր ներկայացնեմ, և իրեն ազատեն ծառայությունից, կամ գուցե տարկետում ստանար։ Կտրականապես արգելեց ձեռք տալ այդ թղթերին»։

Տղաների սովորական ժամկետային ծառայությունն ընդհատվում է սեպտեմբերի 27-ի պատերազմով։ «Հոկտեմբերի 2-ի գիշերը կամ ամսի 3-ին իրենց տեղափոխեցին Ջրական»։ Զավենն անմահացել է հոկտեմբերի 9-ին։ Այդ՝ մեզ համար կարճ թվացող օրերի ընթացքում Զավենը եղբոր և ծառայակից ընկերների հետ հասցրել է լինել մի շարք թեժ կետերում։ «Հոկտեմբերի 9-ին տղաներին տեղափոխելիս են եղել Դիլի գյուղ։ Իշխանաձորի խաչմերուկում տղաներն ԱԹՍ են նկատել: Մինչ դա մի քանի օր առաջ էլ էին նկատել, պատսպարվել էին, որպեսզի վտանգն անցնի, հետո շարունակեն ճանապարհը։ Այդ չարաբաստիկ օրը կրկին նկատում են, որ օդում ԱԹՍ կա, այն իրենց ֆիքսել էր։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մոտենում է տղաներին, թե՝ ինչո՞ւ եք դրսում կանգնել։ Զինվորներն արձագանքում են, որ ԱԹՍ-ն են նկատել, վտանգն անցնի, նոր կշարժվեն։ «Դա ձեր գործը չէ, ՀՕՊ-ի գործն է, նստեք մեքենաները ու գնացեք»։ Տղաները տեղավորվում են մեքենայի մեջ, շարժվելուց րոպեներ անց ԱԹՍ-ն թիրախավորում է մեքենան։ Միայն Արմենս է ողջ մնացել, հարվածի հետևանքով նա մեքենայից դուրս է շպրտվել։ Նա կոտրվածքներ ու այրվածքներ էր ստացել։ Այս ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել։ Նման դաժան ճակատագիր բաժին հասավ մեզ»։ 18 զինծառայող է զոհվել այդ օրը, քրեական գործ է հարուցվել, մինչ օրս ընթանում են դատական նիստեր։

Երբ մեքենային հարվածում են, լուրը հասնում է Վարդենիս։ «Գիշերը ժամը մեկին նոր իմացել ենք այդ մասին։ Երեխեքից տեղեկություն չունեինք։ Արմենին տեղափոխել էին Գորիսի հոսպիտալ։ Նա կողմնորոշվել էր, հայրիկի հեռախոսահամարը հիշել։ Զանգեց. «Պապա՛, ես վիրավոր եմ, Զավոն էլ չգիտեմ, թե ուր է»։ Մեր փողոցում էլ շարժ կար, մարդիկ գնում, գալիս էին, ամուսնուս ընկերներն էին, լուրը հասել էր իրենց։ Ճանապարհվեցին Գորիս։ Արմենը էլի կապվել էր հայրիկի հետ, որ իրեն տեղափոխում են Երևան՝ Մուրացան հիվանդանոց։ Հայրիկը Գորիսի ճանապարհին հանդիպել էր Արմենին։ Հետո ամուսինս հասնում է այնտեղ, որտեղ դեպքը եղել էր։ Երեխաներն արդեն ցելոֆանների մեջ են լինում։ Հերթով բացում է, Զավոյիս ճանաչում է...»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր կյանքի շարժիչ ուժն Արմենն է դարձել։ Նա հրաշքով վերածնվել է։ Իր մեջ իմ Զավոյին էլ եմ տեսնում։ Արմենս հետագայում կրթությունը շարունակեց Երկրաբանության ֆակուլտետում և կարծես իր ու եղբոր երազանքը կյանքի կոչեց։ Այդ մասնագիտությունն էին ընտրել, որ հետագայում էլ Զոդի ոսկու հանքում աշխատեին»։

Հ. Գ.- Զավեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
Ամենադիտված